Կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին ամանորյա գիշերը շամպայնի մի բաժակը չի վնասի։ Ալկոհոլի քանակն այս դեպքում էապես չի ազդի կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների արտադրության վրա նրանց մոտ, ովքեր քիչ առաջ պատվաստվել են քովիդից, ՏԱՍՍ-ին հայտնել Է Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Ընդ որում, նա կոչ է արել չչարաշահել ալկոհոլը։ Գիտնականը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ ալկոհոլի չարաշահումը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա, ճնշում է իմունային բջիջների աշխատանքը և նեղացնում անոթները: Մարդիկ, ովքեր հակված են հիպերտոնիկ, դա ևս մեկ լրացուցիչ ռիսկի գործոն է սրտի նոպայի համար։