Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, և հիմնախնդրի լուծման կարևոր հարթակն այս պահին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ակնկալում ենք, որ հենց ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տարածաշրջանային այցերը և հետագայում իրականացվելիք քայլերը ԼՂ խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծման հնարավորություն կտան։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հնչող հայտարարություններին, ըստ որոնց՝ պաշտոնական Բաքուն սպասում է պաշտոնական Երևանին, և հարցին՝ իրենց կողմից մասնավորապես Արցախի հարցով նախապայման կա, թե ոչ, Արմեն Գրիգորյանը մասնավորապես նշել է․
«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել խաղաղության պայմանագիրը»։
Նա նաև նշել է, որ ԼՂ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։
Անդրադառնալով Armenia Today-ի հարցին՝ ԽՍՀՄ քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու դեպքում Տավուշի մարզի Ոսկեպարի ճանապարհն ի՞նչ ճակատագիր է ունենալու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Զորքերի հետքաշումն ու հայելային տարբերակով զորքերի հետքաշումը նույն բաները չեն լինելու։ Օրինակ՝ ԽՍՀՄ քարտեզների հիմքով զորքերի հետքաշում է լինելու։ Իսկ սահմանաազատման և սահմանագծման գործընթացը երկար է տևելու, ու ձեր հարցն այդ շրջանակում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։