Փետրվարի 18-ին Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ ռուս-հայկական երկխոսությանը բնորոշ բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: