ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատակազմերի ներկայացուցիչների հետ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: