Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։