Բայդենը հայտարարել է, որ Պուտինն ընտրել է պատերազմի մի ճանապարհ, որը կհանգեցնի աղետալի մարդկային զոհերի և տառապանքների: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները միասնական և վճռական պատասխան կտան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին, ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Բայդենը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին:
«Ռուսաստանը պատասխանատու է այն մահերի համար, որը կբերի այս հարձակումը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: