ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11 – ի և նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտների վերաբերյալ, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ: