Ուկրաինայի բնակիչները դարձել են Սպիտակ տան հանցավոր քաղաքականության պատանդը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հայտնում է IRNA գործակալությունը։
«Ուկրաինայի բնակիչները, ինչպես Աֆղանստանի, Եմենի և Իրաքի բնակչությունը, դարձել են ԱՄՆ-ի նենգաբարո քաղաքականության զոհերը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես արդեն հայտարարել է Գերագույն առաջնորդը (այաթոլլա Ալի Խամենեին), դեմ է պատերազմին, և որքան շուտ այն ավարտվի, այնքան լավ բոլորի համար»,- ասել է Ռաիսին կիրակի օրը կառավարության նիստում։
Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ գործողությունների և քաղաքականության արդյունքն է։
«Այս քաղաքականության զոհ է դարձել նաև Ուկրաինան։ Հենց ԱՄՆ-ն է Ուկրաինային հասցրել այս կետին»,- ասել է Այաթոլլահ Խամենեին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։