Ուկրաինաբնակ հայուհի Ալլա Մարտիրոսյանը Armenia Today-ի հետ զրույցում նկարագրեց իրավիճակը երկրում։ Նա հայտնեց, որ հեռանում է ընտանիքով միակ հնարավոր անտառային ճանապարհով։ Ուղղություն են վերցրել դեպի Լվով կամ Մոլդովա։ Պլանավորում են մնալ մի քանի օր, ապա ըստ իրավիճակի կորոշեն․ եթե հնարավոր լինի, կվերադառնան։
«Մեր ամբողջ քաղաքով մեկ բարիկադներ են կազմած, զորքերը հսկում են, քանի որ մենք ճանապարհի եզրին էինք, որոշեցինք դուրս գալ, որ մեզ վնաս չհասնի»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ հերթերը ճանապարհին ու ավտոլցակայաններում այնքան մեծ է, որ հնարավոր չէ անխափան երթևեկել։
Մանրամասները՝ տեսանյութ։