Տուրօպերատորները արտասահմանից ՌԴ են վերադարձրել ռուս զբոսաշրջիկների 90%-ին` ավելի քան 85 հազար մարդ: Այս մասին հայտնել են Ростуризм-ի մամուլի ծառայությունից` վկայակոչելով գերատեսչության ղեկավար Զարինա Դոգուզովային։
«Այսօրվա դրությամբ տուրօպերատորները Ռուսաստան են վերադարձրել բոլոր զբոսաշրջիկների 90%-ին, որոնք գտնվում էին արտասահմանում այն պահին, երբ սկսվել են ավիահաղորդակցության հետ կապված բարդությունները»,- ասել է Դոգուզովան։
Ростуризм-ի տվյալներով` Ռուսաստանից ամենից շատ զբոսաշրջիկները գտնվում են Եգիպտոսում` մոտ 4 հազար մարդ։ Վերադարձի գործընթացը բարդացել է և ավելի երկար է տևում այն ինքնաթիռների նկատմամբ արևմտյան նոր պատժամիջոցների պատճառով, որոնցով նախատեսվում էր հատուկ չվերթներ իրականացնել Եգիպտոսից Ռուսաստան, պարզաբանել են գերատեսչությունում: Դրա հետ մեկտեղ տուրօպերատորները շարունակում են ամեն օր ռուսաստանցի զբոսաշրջիկներին տուն վերադարձնել, այդ թվում` երրորդ երկրների միջոցով։