Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի օրը Ղարաբաղում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ հրամանատարական և սպայական կազմին հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել բանակ մուտք գործող ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի օգտագործմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Հասանովը զինված ուժերի ղեկավարությանը հանձնարարել է պահպանել զորամասերի մարտական պատրաստության բարձր մակարդակը, պատրաստ լինել մարտական առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարմանը։
Հասանովը նաև համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական աջակցությանը կլիմայական ծանր պայմաններում։