Թուրքիան այս պահին Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկիր չէ, սակայն Անկարան դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է ТАСС-ը։
«Այս պահին մենք երաշխավոր չենք, բայց մենք դրական ենք նայում այդ առաջարկին։ Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որին վստահում են Ուկրաինան և Ռուսաստանը։ Այդ առումով Թուրքիան ամենակարևոր երկիրն է, որը վերջին շրջանում առաջին պլան է դուրս եկել», – նշել է Քալընը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիային դժվար է հրաժարվել ՌԴ-ի կողմից գազի մատակարարումներից կամ չեղարկել ռուսական գազի մատակարարման արդեն գործող պայմանագրերը: