ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեղլովի, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի դեմ:
Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխվարչապետ, Հեռավորարևելյան դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը, Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Յուրի Չայկան:
Պատժամիջոցները նաև անդրադարձել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոյին: Բացի այդ, պատժամիջոցներին անդրադարձել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կինն ու դուստրը։