Երեկ՝ ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանում կանխել են մինչև ատամները զինված «գողական ռազբորկան», որը կարող էր վերածվել վենդետայի: Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը:
Աղբյուրը հայտնում է, որ, իրացնելով օպերատիվ տվյալները, իրապահները պարզել են, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարահում հայտնի «Կաբել» մականվամբ 53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանելով Ա. Բարսեղյանին:
Փաստի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 223 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 23.1 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ: Ապրիլի 15-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Ներսիսյանի Մալաթիա-Սեբաստիա վարչակա շրջանում գտնվող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, «Sig sauer» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտովներով, «Բերետա» տիպի ատրճանակ՝ փամփշտատութով և 7 հատ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի դանակ, «Ակուլա» գրառմամբ հրացանի նմանվող առարկա, 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ (ատմիչկաներ), 2 թափանցիկ անոթներ սնդիկանման նյութի պարունակությամբ: Նույն օրը՝ առավոտյան, ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրամիջոցներ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորվախ 5.6մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 9 հատ փամփուշտներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. և Վ. Ներսիսյանները, Ա. Ղազարյանը, Ա. Ավետիսյանը, Գ. Դանիելյանն ու Տ. Ղարիբյանը ձերբակալվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։