Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի և 24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։