Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են:
Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ այսօր վաղ առավոտից շարունակվում են խաղաղ անհնազանդության ակցիաները:
Երեկ ընդհանուր հաշվով 244 մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն։