Թուրքիան պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին՝ հանրապետության անվան օտար լեզուներով ուղղագրությունը փոխելու համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այսօր ուղարկած նամակով մենք ՄԱԿ-ում օտար լեզուներով մեր երկրի անունը գրանցում ենք որպես Türkiye»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ անունը անգլերենից թուրքերենի փոխելու որոշումը միտված է միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը։
Նկատենք, որ հեգնանքով, աշխարհում ամենատարածված լեզվով, այսինքն՝ անգլերենով, այս երկրի անունը համահունչ է ԱՄՆ Գոհաբանության օրվա խորհրդանիշներից մեկին՝ հնդկահավին․ «turkey»: