Utair-ը հունիսի 4-ից կսկսի թռիչքները Սուրգուտից դեպի Երևան։ Ավիափոխադրողը հայտնել է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթ օրերին։
«Ավիաընկերությունը մեծացնում է իր ներկայությունը ԱՊՀ երկրներում. հունիսից մենք առաջին անգամ բացում ենք չվերթներ դեպի Ղրղզստան, ինչպես նաև սկսում ենք թռիչքներ դեպի Հայաստան Սուրգուտից։ Ապագայում մենք նախատեսում ենք ավելացնել հաճախականությունների թիվը»,- ասել է Utair Passenger Airlines-ի նախագահ Օլեգ Սեմյոնովը։
Սուրգուտի օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ այլ ավիաընկերություններ այս երթուղով չվերթներ չեն իրականացնում։
Utair-ը Ռուսաստանի Դաշնության տասը խոշորագույն ավիաընկերություններից մեկն է։