«Հայաստան» դաշինքի Facebook-յան իր էջում տեղեկություններ է հաղորդել «Դիմադրություն» շարժման վաղվա անելիքների վերաբերյալ։
Ընդդիմությունը նախատեսում է ժամը 20։00-ին «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկում իրականացնել Ֆրանսիայի հրապարակում, որին կմասնակցեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
Ժամը 19։30-ին նույն վայրում կմեկնարկի ընդդիմադիրների հանրահավաքը։