ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե ով է Հայաստանում փոխարինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքից։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն Քրիստինա Քվիենն է։ Քիենը ավելի վաղ զբաղեցնում էր Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։ Նա դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից։
Հիշեցնենք, որ 2019 թվականից Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն էր Լին Թրեյսին։
Այս տարի լրանում է Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը։