Ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջազգային հարաբերություններն այժմ անընդհատ զարգանալու են «պատերազմի ստվերում»։ Այս մասին ռուս-ուկրաինական ճգնաժամի և Հայաստանի վրա դրա ազդեցությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Վալդայ» ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը։
Նա նշեց, որ երկու երկրները պետք է մշտապես պատրաստ լինեն մշտական պատերազմների հնարավորությանը, ինչը կարևոր է հաշվի առնել երկու երկրների արտաքին քաղաքական գործունեության մեջ՝ առավելագույնի հասցնելու իրենց ձեռքբերումները և նվազագույնի հասցնելու հավանական հակառակորդների ազդեցությունը։
«Ուկրաինայում ընթացող հակամարտությունը նոր ժամանակի հակամարտություն է, և դեռ շատ նման հակամարտություններ կլինեն, սա արևի առաջին ճառագայթն է, որը դեռ չի ծագել, և որի հետևանքները մենք կունենանք 10-15 տարի հետո»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ դա կազդի բոլոր պետությունների վրա, որոնցից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Հայաստանը, անհատական պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների հանդեպ։
Բորդաչովը նշել է, որ հայ-ռուսականը աշխարհում ամենամոտ հարաբերություններից է։ Սրանք հարաբերություններ են, ըստ նրա, և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական, և՛, ամենակարևորը, մարդկային։
Հայաստանի ներկայությունը Ռուսաստանում և Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ամենանշանակալիցն է եվրասիական տարածքում առկա երկկողմ ներկայություններից։
«Սա թույլ է տալիս մեզ վերաբերվել այն հարցերին, որոնք մենք քննարկում ենք, այն հարցերին, որոնց վերաբերյալ մեր տեսակետները կարող են տարբերվել, բավականին հանգիստ և առանց ավելորդ հուզականության, քանի որ մենք հասկանում ենք, որ այդ հարցերը մեր չափազանց բարեկամական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մաս են կազմում»,– ընդգծել է փորձագետը` նշելով, որ իսկապես ընկերականորեն երկու պետությունների միջև ձևավորվել են ընտանեկան հարաբերություններ, որոնցում կարող են լինել տարբեր տեսակետներ։
«Բայց արժեքը կայանում է նրանում, որ մենք չենք փոխում մեր փոխգործակցության ընդհանուր բնույթը, երբ մենք քննարկում ենք այս բոլոր հարցերն ու պատմությունները»,- ասել է Բորդաչովը: