Ադրբեջանի Խաչմազի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Առաջացած սպառնալիքի պատճառով այդ երկրի իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել Խաչմազ-Խուդաթ ավտոմոբիլային ճանապարհը, հաղորդում է Report-ը։
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում տարհանվել են տվյալ շրջանում տեղակայված հանգստի կենտրոնի աշխատակիցները:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակից տուժել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը։ Արդյունքում դադարեցվել է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Խաչմազ և հարակից գյուղեր։