Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտեմ Սիմոնյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդոյի» հետ։ Ինչպես հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։
Անցած մրցաշրջանում Սիմոնյանը հանդես է եկել ֆուտբոլի ազգային լիգայի աստրախանական «Վոլգար» ակումբում։ Անցկացրած 28 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Մեկնաբանելով նոր ակումբ տեղափոխությունը՝ Սիմոնյանը նշել է, որ շնորհակալ է ղեկավարությանը և մարզչական շտաբին վստահության համար, և կանի հնարավոր ամեն ինչ այն արդարացնելու համար։
Սիմոնյանը Հայաստանի գավաթի և սուպերգավաթի սեփականատերն է։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում։