Այսօր` հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով տուժել է 1 հոգի, որին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները, որոնք մինչև շտապօգնության ժամանումն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին՝ կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։