Մայիսի 3-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, ըստ որի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դի: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշվում է, որ մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կան կասկածներ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը, բայց մանրամասներ չեն հաղորդվում։