Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Գասպար Տերտերյանը դարձել է Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
60 կգ քաշայինների եզրափակչում մեր պատանի ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր:
71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ որոշիչ գոտեմարտում 12:1 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին:
Հուլիսի 29-ին Մ17 տարեկանների ԱԱ-ում պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: