Անկարան չի հայտարարել Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Bayraktar հարվածային անօդաչուների համատեղ արտադրության հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիան պաշտոնապես չի հայտարարել նման հետաքրքրության մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ հարցում քիչ վստահել ԶԼՄ – ների հաղորդագրություններին, դրա հիման վրա շահարկումներ անելը սխալ է», – Չավուշօղլուի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից դեռևս չի քննարկվում Ռուսաստանի հետ անօդաչուների համատեղ արտադրության ոլորտում հնարավոր համագործակցության հարցը: