Հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Շահբազյանի մարտական ընկերները հիշում են որպես պրոֆեսիոնալ, գրագետ մարտիկի, որն իր փորձն էր փոխանցում բոլորին: Արա Շահբազյանն ամուսնացած էր, ուներ երեք զավակ:
Կինը՝ Վարդուհին, պատմում է, որ երբ սկսվեց 2020թ. պատերազմը, ամուսինն իրեն ասել է. «Հավատում ես, չէ՞, որ ես հետ կգամ: Ասացի՝ հավատում եմ՝ դու ամենաուժեղն ես: Մեզ համբուրեց ու գնաց»:
Արա Շահբազյանը մասնակցել է Արցախի հարավ-արևելյան սահմանագոտու պաշտպանության համար մղվող մարտերին:
Վերհիշելով այդ օրերը՝ Արա Շահբազյանի մարտական ընկերը, մայոր Աբգարյանն ասում է՝ դժվար թե այսօր ողջ լիներ, եթե չլիներ փոխգնդապետ Շահբազյանը:
«Վիրավորվել եմ: Երբ գիտակցության եկա, գոռացի, ով կա,օգնեք, Արան եկավ: Պահի տակ կրկին ուշագնաց եղա, ասաց՝ կամանդիր ջան, արխային էղի, դու չես մահանալու»,-ասում է մայոր Աբգարյանը:
Արա Շահբազյանը հերոսաբար նահատակվել է 44-օրյա պատերազմում:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: