Հայաստանը դիմել է Վրաստանին «Վերին Լարս» անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցությանբացման խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»-իան, այս մասին այսօր հայտնել Է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը:
«Հայաստանի կառավարությունը դիմել Է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ծովային տրանսպորտը դիտարկել որպես «Լարս» սահմանային անցակետի այլընտրանք: Այն նախատեսված է առաջին անհրաժեշտության տարանցիկ ապրանքների, ինչպես նաև սննդամթերքի և շուտ փչացող մթերքների համար»,-մեջբերում է պարբերականը գերատեսչության հաղորդագրությունը:
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով և ավանդաբար օգտագործում է Վրաստանի նավահանգիստները միջազգային առևտուր իրականացնելու համար: Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հիշեցրել է դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին միջազգային կոնվենցիայով երկրի պարտավորությունների մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրումը կգործարկվի օգոստոսին: