Հայաստանի արժույթի շուկայում դոլարի արժեզրկման գործընթացը շարունակվում է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հինգշաբթի՝ օգոստոսի 18-ի առավոտյան, հանրապետության առևտրային բանկերն ամերիկյան արժույթը գնում են 406,53 դրամով, որը 0,08 դրամով պակաս է նախորդ օրն առաջարկված գնից։ Դոլարը վաճառվում է 416.25 դրամով, ինչը 0.05 դրամով պակաս է նախորդ աշխատանքային օրվա առաջարկից։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 409,78 դրամ է, ինչը 0,17 դրամով բարձր է նախորդ օրվա առաջարկից։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429,03 դրամով կամ 0,05 դրամով ավելի, քան չորեքշաբթի օրը։
Ռուսական ռուբլու միջին կշռված փոխարժեքն այն գնելիս աճել է 0.05 դրամով՝ կազմելով 6.09 դրամ, իսկ վաճառքի ժամանակ ռուսական արժույթի միջին կշռված փոխարժեքը մնացել է նախորդ օրվա մակարդակում և կազմել 6.88 դրամ։
Բրիտանական ֆունտը երկրի առևտրային բանկերի կողմից գնվում է 474.93 դրամով՝ թանկանալով 2 դրամով։ Բրիտանական արժույթը վաճառվում է 513,61 դրամով կամ 2,13 դրամով ավելի նախորդ օրվա գնից։