Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայից Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար BMC Kirpi 4×4 զրահամեքենաների մատակարարումներ են եղել։ Այս մասին հայտնում է «Ռազմական տեղեկատու» Telegram ալիքը՝ ուկրաինական աղբյուրներին հղումով։
Նմանատիպ MRAP-ներ կարելի էր տեսնել Սիրիայում ռուս-թուրքական համատեղ պարեկության ժամանակ:
Ենթադրվում է, որ ուկրաինական բանակն արդեն ստացել է 50 թուրքական զրահամեքենա, ևս 150 «սիրելի ընկեր» Էրդողանը մոտ ապագայում կմատակարարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կառավարությունը խոստացել է Ուկրաինային IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել մինչև այս տարվա վերջ։ Միաժամանակ Գերմանիան ավելի վաղ հավանություն էր տվել Ուկրաինային 100 ինքնագնաց վաճառելուն՝ ընդհանուր 1,7 միլիարդ եվրոյով։