Ադրբեջանի արտադրության Iti Kovan, Orbitr 2, Orbitr 3 և Orbitr 4 ԱԹՍ-ները ներկայացված են Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացվող TEKNOFEST KARADENIZ ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնում:
Փառատոնի այցելուների հատուկ ուշադրությունը գրավել են Iti Kovan դրոնները՝ կամիկաձեները։
«Anadolu» – ի փոխանցմամբ՝ TEKNOFEST առաջին փառատոնը Թուրքիայից դուրս տեղի է ունեցել այս տարի ավելի վաղ Ադրբեջանում:
«Երեք ամիս առաջ TEKNOFEST-ի հուզմունքի ու խանդավառության ականատեսն էինք Ադրբեջանում։ Այսօր մենք արդեն բացում ենք Ադրբեջանի ցուցադրությունը TEKNOFEST KARADENIZ-ը», – ասել է Ռուստամովը։
Փոխնախարարը հպարտություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանի տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության նվաճումների կապակցությամբ: