Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու «Toyota Land Cruiser»-ը հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, իսկ դին՝ կամրջի տակ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ կասկածներ կան, որ վարորդը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։ Տեղում դեպքի վայր ժամանած մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նա Ուկրաինայի քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։
Նա հայտնել է նաև, որ 2 օր առաջ դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Անդրանիկ Գ․-ն որոնվում էր որպես անհայտ կորած։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։