Armenia Wine-ի օրգանական Bione գինին Գերմանիայում և Ֆրանսիայում արժանացել է չորս մեդալի, հայտնում է Gastro Vino նախագիծը։
Գերմանական Organic Wine Awards International և French Concours International des Produits Biologiques մրցույթների ժամանակ օրգանական շարքի չոր սպիտակ գինին արժանացել է երկու ոսկի, իսկ կարմիրը՝ երկու արծաթե մեդալի։
Գինեգործարանի գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի մասնագետ Ժան-Բատիստ Սուլանը Հայաստանն անվանել է օրհնված միջավայր օրգանական գյուղատնտեսության համար և հայտարարել օրգանական գինեգործության փորձը մյուս արտադրողների հետ կիսելու իր պատրաստակամության մասին։
Concours International des Produits Biologiques-ը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Լիոնում, որտեղ միջազգային ժյուրին գնահատել է 577 օրգանական գինիներ, գարեջուրներ և այլ խմիչքներ ամբողջ աշխարհից: Organic Wine Awards International մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ֆրասդորֆում։
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ համաժողովը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ն էլ պատմել է հայկական գինիների ակնառու օրինակների մասին։
Մակրոնի հրավերով Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում են...