ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Գյումրիում հանդիպում են ունեցել ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքյան էջում։
Գյումրի կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող
հուշակոթողին։