Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը ընկել է ջրանցքը։
Ինչպես հաղորդում է Report-ը, վկայակոչելով CNNTurk-ը, միջադեպը գրանցվել է Չանաքքալե քաղաքի Էզինեի շրջանում:
Այսպես, ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որից հետո մեքենան ընկել է ջրանցքը։
Վթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 54-ը՝ ներառյալ վարորդը, վնասվածքներ են ստացել։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։