ՀԱՊԿ–ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ–ում նույնպես արձանագրել են, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են արագ մեծ քայլերով աճ ունեցել։ Այս մասին հանրայիյ հեռուստաընկերությունում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես արձագանքեցի, որ հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ–ին և ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից; Իրականում սա ամենևին բառախաղ չէ, լուրջ բովանդակություն է, եկեք չմոռանանք, որ ես հիմա ՀԱՊԿ–ի նախագահողն եմ»,–ասաց նա և նշեց, որ ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։
«Երբ մենք նախկինում ՀԱՊկ–ի գործհնեկերների հետ ունեցել ենք քննարկումներ ՀՀ անվտանգության վերաբերյալ, մենք ստացել են հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է և երբ նախորդ տարի տեղի ունեցավ Սոթք Խոզնավարի դեպքերը, մենք դիմեցինք ՀԱՊԿ–ին և տարօրինակ պատասխան ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտազացված չէ և այստեղ հարց է առաջանում, բա կարմիր գիծը որտեղով է անցնում։ Ասել, որ Հայաստանի և Ադրբջքանի միջև սահման չկա, նշանակում է ասել Հավաքական անվտքանգության կազմակերպություն չկա, քանի որ ՀԱՊԿ–ը ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,–ասաց նա։
Վարչապտը նկատեց, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դեմարկացված չէ սահմանը։ «Հայաստանի և Ադրբջջանի միջև կա սահման և այդ սահմանները կորդինատներով հայտնի են։ Հարցի սխալ ձևակերպում է՝ ՀԱՊԿ–ից Հայաստանը դուրս կգա թե ոչ, հարցը հետևյալն է, ՀԱՊԿ–ը դուրս կգա, թե դուրս չի գա, կամ ՀԱՊԿ–ը կֆիքսի իր պատասխանատվության գոտին, իր կարմիր գիծը»,–ասաց նա և նշեց, որ այդ հարցին չպատասխանեց՝ ասելով, որ ՀԱՊԿ նախագահող չէ հարցազրույց տալիս, ոյլ որպես ՀՀ վարչապետ։
«Անդրադառնքալով ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի այցին, նա ասաց որ երեկ հանդիպում են ունեցել, գլխավոր քարտուղարը ներկայացրել է՝ ինչ եզրակացությունների է հանգել, վարչապետը իր դիտողությունները և առաջարկներն է ներկայացրել և մեծ հաշվով որոշումները ոչ թե ՀԱՊԿ–ի գլխավոր քարտփուղարն է կայացնում, այլ ՀԱՊԿ խորհուրդը»,–ասաց նա։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման համար։