ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրեր առաջ հրապարակած հոդվածին, որում նշվում էր, որ Հայաստանի սահմանին սկսված ադրբեջանական սադրանքները պայմանավորված են ՀՀ-ի կողմից որոշ բանավոր պայմանավորվածություններ չկատարելու հետ։
«Այդ պնդումների հիմքում շատ թեական վարկածներ են, թե կան բանավոր պայմանավորվածություններ. իսկ եթե այդպիսի պայմանանվորվածություններ չկա՞ն։ Մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Բացի գոյություն ունեցող փաստաթղթերից ՀՀ-ն որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել»,- հայտարարեց Միրզոյանը։
Ըստ նրա՝ հարցը երկրորդ շերտ էլ ունի։
«Ընդհանուր առմամբ, ադրբեջանական «նարատիվ» է, թե իբր Հայաստանը ինչ-որ բան է պայմանավորվել և չի անում։ Ես գոնե խորհուրդ կտայի այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ հարցի այդ ասպեկտին էլ նայել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: