Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալների համաձայն՝ Կիևում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, մոտ 60-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի քարտուղար Մարիանա Ռևան։ Փոխանցում է interfax-ը։
«Կիևից բացի, հարձակման է ենթարկվել ևս 14 շրջան։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ մենք կարող ենք խոսել 10 զոհերի և մոտ 60 վիրավորների մասին ամբողջ երկրում՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության կողմից հրթիռակոծությունների հետևանքով»,- ասել է Ռևան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևում այսօր օդային տագնապի ազդանշանից հետո մի քանի պայթյուն է հնչել։