Բեռլինում 80 հազարանոց ցույց է եղել՝ ի պաշտպանություն Իրանում ընթացող բողոքի ակցիաների:
Մոտ 80 հազար մարդ մասնակցել է երեկ Բեռլինում տեղի ունեցած ցույցին՝ ի պաշտպանություն Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների: Այս մասին հայտնում է TASS-ը՝ շեշտելով, որ նման տվյալներ է հրապարակել Բեռլինի ոստիկանությունը։
Կազմակերպիչներն իսկզբանե կանխատսել էին, որ ցույցին մոտ 50 հազար մարդ է մասնակցելու։ Հազարավոր իրանցիներ Բեռլին են ժամանել Եվրոպական այլ քաղաքներից։ Ինչպես հայտնել է TASS-ի թղթակիցը, վաղ առավոտյան քաղաքի կենտրոնում Հաղթանակի շարասյան կողքին տասնյակ ավտոբուսներ են կանգնած եղել, որոնցով և նրանք եկել են Գերմանիայի մայրաքաղաք:
Բեռլինի իրավապահ մարմինները հայտնել են, որ ցույցը մեծամասամբ առանց միջադեպերի է անցել:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։