ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 17-ին։