Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները նոյեմբերի 21-ին Բաքվում քննարկել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալ, կոնտրադմիրալ Գյունշտեյն Բրյուսդալը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բրուսդալը այցով գտնվում է Ադրբեջանում՝ ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 25-ը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հանդիպմանը Գյունշտեյն Բրյուսդալն ասել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է, «բարձր է գնահատել Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, ադրբեջանական զինուժի գործունեությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»։
Հաղորդվում է նաեւ, որ հանդիպումը տեղի է ունեցել «կարծիքների մանրակրկիտ փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ»։