Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նշվում է, որ Վելիևի ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում են ադրբեջանական պատվիրակության հանդիպումներ ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև հանդիպումներ Օկլահոմա նահանգում «Նահանգի հետ գործընկերության ծրագրի» շրջանակներում: