Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Balenciaga» նորաձևության տան շուրջ առաջացած սկանդալից հետո փոխել է իմիջը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Քիմ Քարդաշյանը գրավել է հանրության ուշադրությունը՝ «W Magazine»-ի և «Burberry»-ի երեկույթին հանդես գալով նոր կերպարով: Երեկույթն անցկացվել է Մայամիում՝ «Art Basel» ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառի շրջանակներում:
Հեռուստաաստղը մազերը ներկել է մեղրային երանգով, և չի հագել «Balenciaga»-ի հանդերձանքը: Քիմի երկրպագուները եզրակացրել են, որ այդ կերպ նա որոշել է բարձրաձայն հայտարարել նոր դարաշրջանի սկզբի և ապրանքանիշի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին: Քիմ Քարդաշյանը «Balenciaga»-ի դեսպանն է, ընկերությանը վերջերս մեղադրում էին մանկապղծության քարոզչության մեջ:
Ի դեպ՝ նույն Burberry-ի կազմակերպած երեկոյին հյուրերի մեծ մասը եղել է «Balenciaga»-ի ապրանքանիշի զգեստներով։