Ինչո՞վ է օգտակար ֆեյխոան և ի՞նչ առավելություններ ունի: Փորձագետները կարծում են, որ Ֆեյխոան գերազանց հակաօքսիդիչ և հակամանրէային հատկություններ ունի, ինչը դիմադրողականության բարձրացման բնական աղբյուր է: Այս մասին ասված է «Комсомольская правда»-ի հոդվածում:
Նշվում է, որ այն կլրացնի օրգանիզմում վահանաձև գեղձի աշխատանքի համար կարևոր տարրի՝ յոդի պակասը լրացնելուն: Պտղի մեջ պարունակվող ֆոլաթթուն նպաստում է սակավարյունության կանխարգելմանը և դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա: Հատապտուղների դիետիկ մանրաթելը բարենպաստ ազդեցություն ունի աղիների աշխատանքի վրա։
Պտուղներում ցինկի զգալի պարունակությունը դրական ազդեցություն է ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա: Դրանցում պարունակվող ֆոլաթթուն անհրաժեշտ է հղի կանանց համար։ Բայց այս ժամանակահատվածում հատապտուղն օգտագործելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ:
Հատապտուղը չափազանց օգտակար է նաև տղամարդկանց համար: Այն կարող է օգտագործվել պրոստատիտի կանխարգելոման, անգամ բուման համար:
Քանբի որ պտուղը բավականին թթու է, այն դժվար թե դուր գա երեխաներին: Բացի այդ, այն պարունակում է կոպիտ մանրաթել և հակացուցված է մեկ տարեկանից ցածր երեխաների համար: Բայց ավելի մեծ երեխաների համար այն կօգնի ամրապնդել իմունային համակարգը: