Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։