Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ ամբողջ օգնությունը՝ իր տարածքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հանդիպման անցկացման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- պատասխանել է նա։
Խոսելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը կարող է տեղի ունենալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, նա նշեց
«Գաղափարներ կան նման նախաամանորյա հանդիպում կազմակերպելու <…>, երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք»։
Նա նաև նշել է, որ եթե փոխըմբռնում լինի այս հանդիպման վերաբերյալ, ապա այդ մասին կտեղեկացվի։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հայկական կողմը չի բացառում հայ-ադրբեջանական գագաթնաժողովի անցկացումը մինչև 2022 թվականի ավարտը։ Նրա խոսքով, այս պահին տեղեկություն չկա, թե որտեղ կարող է
այս հանդիպումը, սակայն հայկական կողմը ֆիքսված չէ միայն Բրյուսելի վրա եւ պատրաստ է ցանկացած բովանդակալից քննարկման։