Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը։
Նա նշել է, որ ըստ տվյալների` այժմ բեռնատարերը մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում։
«2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար»,- գրել է նախարարը։
Նա հավելել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...