Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սկսված ագրեսիայի վերաբերյալ 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետո միավորվել են մեկ վարույթում։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
«Որևէ անձի նկատամամբ քրեական հետապնդում այս պահին չի իրականացվում, ունենք շուրջ 600 տուժած անձ՝ վիրավորներ, զոհեր, նաև քաղաքացիական բնակիչներ, ովքեր զրկվել էին իրենց բնակարաններից»,-նշեց նա։
Ըստ նրա՝ այս ագրեսիայի հետևանքով ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների նկատմամբ 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միացվել է մեկ վարույթում։ «Սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ ունենք, որոնց մեծ մասը կալանավորված են։ 4 դրվագով ավարտել ենք քննությունը և ուղարկել ենք դատարական»,-նշեց նա։