«ՔՊ» խմբակցության նիստում մենք որոշել ենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով այս անգամ ևս չդիմել ՍԴ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Այս որոշումը Կոնջորյանը բացատրել է ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների քվեների նկատմամբ հարգանքով։
«Ընդդիմադիրների բացակայության դեպքում իմպերետիվ նորմն այն է, որ հարցը մտնի ԱԺ խորհրդի օրակարգ։ Օրենքի պատադիր նորմը վերաբերում է Խորհրդի օրակարգ մտնելուն։ Այստեղ կա քաղաքական հայեցողություն և մեր որոշումն այն է, որ հնարավորություն տանք ընդդիմադիրներին գալ ԱԺ և ներկայացնել իրենց ընտրողներին»,-նշեց նա՝ հավելելով, որ այնուհանդերձ, չպետք է ընդդիմադիրները չարաշահեն դա և նորից բացակայեն ԱԺ նիստերից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների՝ մանդատներից զրկելու հարցով ՔՊ խմբակցությունը ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել։